Goal-ը հայտնում է, որ «Լանսի» պաշտպան Ջոնաթան Կլաուսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Ըստ աղբյուրի՝ 29-ամյա ֆրանսիացին մոտ է «Չելսի» տեղափոխությանը։ Ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվել է Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքականում։
Նախորդ մրցաշրջանում Կլաուսը մասնակցել է 37 խաղի՝ դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։