«Չելսին» հայտարարել է Մարինա Գրանովսկայայի մարզական տնօրենի պաշտոնից հեռանալու մասին։
«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոելին կդառնա սպորտային տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Նշվում է, որ Բոելին կկատարի մարզական տնօրենի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ ակումբը չի գտել նոր մենեջեր։
Գրանովսկայան «Չելսիում» աշխատում էր 2013 թվականից։ Նա ղեկավարում էր տրանսֆերային հարցերը լոնդոնյան ակումբում, ինչպես նաև զբաղվում էր պայմանագրերի երկարաձգմամբ: