Երեք վախեցնող հաղորդագրություններ են հայտնվել երգչուհի Շակիրայի տան մոտ, ով վերջերս հայտարարել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեից բաժանվելու մասին: Այս մասին հայտնում է Europa Press-ը։
Անհայտ անձը երեք հաղորդագրություն է թողել ասֆալտին գրելով՝ «Ես գալիս եմ քո հետևից, իմ սեր»։
Մեկ այլ հաղորդագրությունում ասվում էր՝ «Ես սիրում եմ քեզ, իմ գեղեցկուհի»: Երրորդն ասում է. «Ես պատրաստ եմ հենց հիմա ամուսնանալ քեզ հետ և աջակցել քեզ»:
Նշվում է, որ հաղորդագրությունները գրվել են Շակիրայի տան դռնից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող մայթին։ Այս մասին երգչուհին արդեն հայտնել է ոստիկանություն։