«Զենիթը» հայտարարել է դարպասապահ Ստանիսլավ Կրիցյուկի թիմից հեռանալու մասին։ Կողմերը որոշել են փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել գործակցությունը։
31-ամյա ֆուտբոլիստը «Զենիթ» է տեղափոխվել 2021 թվականի սեպտեմբերին պորտուգալական «Ժիլ Վիսենտեից»: Պետերբուրգյան ակումբի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
2021/22 մրցաշրջանում դարպասապահը «Զենիթի» կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 15 գոլ։