Վինիսիուս Ժունիոր. «Ցանկանում եմ մնալ աշխարհի լավագույն ակումբում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտարարել է կարիերան «արքայական» ակումբում շարունակելու մտադրության մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալն» ու 21-ամյա ֆուտբոլիստը մինչև 2026 թվականը ժամկետով նոր պայմանագիր կկնքեն։ Բրազիլացու աշխատավարձը տարեկան 3,2 միլիոն եվրոյից կհասնի 10 միլիոնի, իսկ Վինիսիուսի հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո։

«Ցանկանում եմ մնալ աշխարհի լավագույն ակումբում», – հարձակվողին է ցիտում Marca-ն։