«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Այաքսի» եզրային հարձակվող Անտոնիին ձեռք բերելուն:
Ինչպես հայտնում է Mirror-ը՝ անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն ժամանել են Ամստերդամ՝ ձևակերպելու համար բրազիլացու տրանսֆերը։ Ակումբները համաձայնության են եկել և 22-ամյա ֆուտբոլիստը 46,5 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Օլդ Թրաֆորդ»:
Հաղորդվում է նաև, որ Անտոնին լավ հարաբերություններ է ստեղծել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ նախորդ տարիներին «Այաքսում» համատեղ աշխատանքի ընթացքում:
Բրազիլացին նախորդ մրցաշրջանում «Այաքսի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: