Սիմոնե Ինձագին, ամենայն հավանականությամբ կմնա «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին շուտով նոր պայմանագիր կկնքի իտալանական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ նրա նոր պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված կլինի մինչև 2024 թվականի ամառը:

Սպասվում է, որ համաձայնագրի պաշտոնական երկարաձգման մասին կհայտարարվի հունիսի 23-ին։

Ինձագին ակումբը գլխավորում է 2021 թվականից, նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։