«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն այսօր Մեծ Բրիտանիայի ժամանակով առավոտյան ժամը 10-ին կմեկնի Մյունխեն՝ «Բավարիայի» համար բուժզննում անցնելու նպատակով, հայտնում է Sky Sports-ը:
Ժամանելուն պես սենեգալցին կմեկնի հիվանդանոց՝ բուժզննում անցնելու համար, որից հետո կայցելի մյունխենյան ակումբի մարզաբազա:
Նախորդ շաբաթ ակումբները համաձայնության էին եկել Մանեի տեղափոխության շուրջ։ 30-ամյա հարձակվողի տրանսֆերի համար «Լիվերպուլը» կստանա 35 մլն ֆունտ: