Թուրքական «Ֆեներբախչեի» պաշտպան Կիմ Մին Ջեն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հայտնում է Corriere dello Sport-ը։
Նշվում է, որ պաշտպանի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Նապոլին»:
Նեապոլցիները մտահոգված են Կալիդու Կուլիբալիի հնարավոր հեռանալու կապակցությամբ, ում հավակնում է գնել«Բարսելոնան»:
Ղեկավարությունը կորեացու մեջ տեսնում է Կալիդուի պոտենցիալ փոխարինողին: