«Բարսելոնան» չի կարողանա ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվային:
Անգլիական ակումբը խոշոր գումար է պահանջում ֆուտբոլիստի համար հայտնում է Diario Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթին» 27-ամյա պորտուգալացու համար կպահանջի 85-95 միլիոն եվրո։
Նշվում է, որ կատալոնական ակումբը տեղյակ է, որ գործարքի կայացումը համարյա անհնար է։
Միաժամանակ Բերնարդոն ցանկանում է տեղափոխվել կատալոնացիների ճամբար։
Անցած մրցաշրջանում Բեռնարդուն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 50 խաղում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։