Արդա Թուրանը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի», Մադրիդի «Ատլետիկոյի» և Թուրքիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Արդա Թուրանը, ով վերջերս հանդես էր գալիս «Գալաթասարայում», որոշել է ավարտել իր խաղային կարիերան։ Այս մասին հայտնում է Telecomasia.net-ը։

Նշվում է, որ Թուրանը աշխատանքի կանցնի «Գալաթասարայի» ղեկավար կազմում։ Ըստ ամենայնի, 35-ամյա թուրք ֆուտբոլային աստղը կաշխատի ակումբի սպորտային բաժնում։