«Այաքսի» պաշտպան Յուրիեն Տիմբերը դժվար թե կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդացու տեղափոխությունը «կարմիր սատանաների» ճամբար ձախողվել է։ Պաշտպանը պատրաստ է եղել տեղափոխվել, սակայն Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ֆուտբոլիստին ասել է, որ կարող է բաց թողնել ԱԱ-2022-ը, եթե մշտական խաղային պրակտիկա չունենա:
Նշվում է, որ հանուն աշխարհի առաջնությունում հանդես գալու՝ Տիմբերը կմնա «Այաքսում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբի նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, ով մինչ այս մարզել է «Այաքսը», ցանկանում է 21-ամյա ֆուտբոլիստին դարձնել իր առաջին ձեռքբերումներից մեկը։