«Ռեալ Սոսյեդադը» ցանկանում է թիմում պահել «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարային։ հայտնում է Marca-ն։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում Ալկանատրան վարձավճարով հանդես էր գալիս բասկերի կազմում։
Ընթացիկ ամսվա վերջում 29-ամյա կիսապաշտպանը կվերադառնա Փարիզ, սակայն այնտեղ հույսեր չեն կապում նրա հետ։
Փարիզցիները պատրաստ են Ռաֆինյային վաճառել մոտ հինգ միլիոն եվրոյով։
Անցած մրցաշրջանում Ալկանտարան իսպանական ակումբի կազմում Լա Լիգայում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։