«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է հարձակվող Ռահիմ Ստերլինգին վաճառել իր սկզբունքային մրցակիցներից մեկին

«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է հարձակվող Ռահիմ Ստերլինգին վաճառել «Չելսիին», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Սիթին» չի բավարարվել 27-ամյա անգլիացու համար ակումբի կողմից առաջարկված գումարը: Նշվում է, որ լոնդոնյան ակումբն առաջարկել է 25 միլիոն եվրո։

Մանչեսթերյան ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ 55-60 մլն եվրո։

Անցած մրցաշրջանում Սթերլինգը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։