Ֆաբրիցիո Ռոմանո. Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է կնքել հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է կնքել հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ։ Այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ գործարքի մասին կհայտարարվի հուլիսին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

21-ամյա բրազիլացու հրաժարագինը նոր պայմանագրով կազմում է 1 միլիարդ եվրո:

Նախորդ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 100 մլն եվրո: