Դանի Օլմոն ավազակային հարձակման է ենթարկվել Վալենսիայում արձակուրդի ժամանակ

«Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դանի Օլմոն հարձակման է ենթարկվել Վալենսիայում արձակուրդի ժամանակ, հայտնում է Las Provincias-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակման ժամանակ կողոպտիչները վնասել են 24-ամյա իսպանացու եղբորը, ինչպես նաև գողացել են 30.000 եվրո արժողությամբ ժամացույց։

Օլմոն «Բարսելոնայի» սան է։ 2020 թվականից հարձակվողը հանդես է գալիս «Լայպցիգում»։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։