Մադրիդի «Ռեալի» նորեկ, պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն «արքայական» ակումբում իր շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ կարող էր տեղափոխվել «Բարսելոնա»:
««Բարսելոնան» իսկապես հետաքրքրված էր իմ ծառայություններով: Բայց ես ասացի եղբորս՝ «Կամ «Ռեալ», կամ ոչինչ»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Managing Madrid-ը։
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել «Չելսիից» անվճար տրանսֆերով և իր նոր ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։