Հայաստանի հավաքականի թեկնածու Իշխան Գելոյանը 2 տարվա պայմանագիր է կնքել «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ՝ տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:
Գելոյանը «ԲՄԱ-Խաբարովսկում» կխաղա «9» համարի մարզաշապիկով:
Ավելի վաղ Կալինինգրադի «Բալթիկան» հայտարարել էր, որ կողմերը չեն շարունակի համագործակցությունը:
Հայ ֆուտբոլիստն իր նոր թիմին կմիանա հուլիսի 1-ին, երբ կդառնա ազատ գործակալ: