Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը խոսել է 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի՝ Իտալիայի ընտրանու հետ հանդիպման մասին:
Լրացուցիչ ժամանակում՝ 1:1 հաշվի ժամանակ, Զիդանը գլխով հարվածեց «Սկուադրա աձուրայի» կենտրոնական պաշտպան Մարկո Մատերացիի կրծքին: Իտալացին ընկավ խոտածածկին, իսկ ֆրանսիացին կարմիր քարտ ստացավ։ Ֆրանսիայի հավաքականն արդյունքում պարտվեց 11-մետրանոցներով:
«Ես ամենևին չեմ հպարտանում իմ արարքով, բայց դա իմ անցյալի մի մասն է»,- ասել է Զիդանը Telefoot-ին տված հարցազրույցում:
Հատկանշական է, որ այդ հարվածը Զիդանի համար վերջին գործողությունն էր որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, քանի որ ԱԱ-2006-ից հետո նա ավարտեց կարիերան: