ԱՊԼ-ի մի քանի ակումբներ կպայքարեն Ալեքսանդր Զինչենկոյի համար

«Էվերթոնը» միացել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի համար պայքարին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Էվերթոնից» բացի ուկրաինացի ֆուտբոլիստի հետ հավակնում են պայմանագիր կնքել նաև «Արսենալը» և «Վեսթ Հեմը»: Բոլոր երեք ակումբները պատրաստ են Զինչենկոյին առաջարկել հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրք, թեև «Ման. Սիթիում» նա խաղում է պաշտպանության ձախ եզրում:

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Սիթիի» կազմում անցկացրել է 28 հանդիպում և կատարել 5 գոլային փոխանցում։