Իսպանական «Վալյադոլիդի» ղեկավարությունը ցանկանում է թիմ հրավիրել միանգամից երկու բրազիլացի պաշտպանի՝ հայտնում է UOL-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ թիմը կարող են համալրել Մարսելոն ու Դանի Ալվեսը, որոնք ազատ գործակալի կարգավիճակով հեռացան համապատասխանաբար «Ռեալից» ու «Բարսելոնայից»։
Նրանց ցանկանում է թիմ հրավիրել ակումբի բաժնետեր ու նախագահ Ռոնալդոն, ով հույս ունի, որ Մարսելոն ու Դանի Ալվեսը աշխատավարձի էական զիջման կգնան։