Պաշտոնական. «Լիվերպուլը» տաղանդավոր նորեկ ունի

«Լիվերպուլը» հայտարարել է  պաշտպան Կելվին Ռեմսիի հետ պայմանագիր կնքելու մասին:

18-ամյա շոտլանդացու հետ պայմանագրի ժամկետը չի նշվում, հաղորդվում է, որ պայմանագիրը նախատեսված է երկար ժամկետով։

Մերսիսայդցիների կազմում պաշտպանը  հանդես կգա 22-րդ համարի ներքո։

2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Изображение