Պաշտոնական. Ալեքսանդր Կոլարովը ավարտեց ֆուտբոլային կարիերան

Սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին։

«Ես միշտ գիտեի, որ այս պահը վաղ թե ուշ գալու է։ Թեև ցավում եմ կյանքիս այս գլուխը փակելու համար, բայց ուրախ եմ, որ շատ բանի եմ հասել, միշտ երազել եմ դրա մասին»,- Կոլարովի հայտարարության տեքստը մեջբերում է Sportske-ն։

36-ամյա սերբը խաղացել է «Չուկարիցկիում», Բելգրադի ՕՖԿ-ում, «Լացիոյում», «Մանչեսթեր Սիթիում», «Ռոմայում» և «Ինտերում»:

Ֆուտբոլիստը երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է նաև Անգլիայի լիգայի գավաթը,  և Իտալիայի սուպերգավաթը։

Կոլարովը նվաճել է նաև Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, Անգլիայի գավաթը և սուպերգավաթը։