«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչը խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ տարվող բանակցությունների մասին։
«Գլխավոր մարզիչը հետաքրքրված է Դե Յոնգի ծառայություններով և սկաուտները լուրջ աշխատանք են կատարում։ Նա հիանալի ֆուտբոլիստ է։
Անում ենք ամեն հնարավորը՝ գործարքն արագ ավարտին հասցնելու համար։
Ես արդեն երկար ժամանակ է, ինչ այս հարցով եմ զբաղվում։ Գումարի հետ կապված խնդիր չկա, բայց որոշ մանրամասների մասին չեմ կարող խոսել։
Մենք անում ենք ամեն հնարավորը՝ Դե Յոնգին ձեռք բերելու համար և ունենք անհրաժեշտ միջոցներ»,- հայտարարել է ակումբի տեխնիկական տնօրեն Ռիչարդ Առնոլդը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄՅՈՒ-ն «Բարսելոնայի» կիսապաշտպանի համար 20 մլն եվրո ավելի քիչ է առաջարկում, քան պահանջում է կատալոնական ակումբը։