«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դին Սոնդերսը խոսել է Սադիո Մանեի՝ «Բավարիա» տեղափոխության մասին։
«Այդ ակումբի դեմ ոչինչ չունեմ, մեծագույն ակումբ է, բայց այդ առաջնությունում Մանեն մարտահրավերներ չի ունենա։
Նա գոլեր կխփի ու թիմն ամեն շաբաթ 5-0 հաշվով կհաղթի։ Բունդեսլիգայում միայն մեկ թիմ է ունակ հաղթելու և դա մարտահրավեր չէ։
Նա կարող է չզգալ, բայց արդյունքում կփչացնի կարիերայի լավագույն տարիները»,- ասել է Սանդերսը: