ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը խոսել է իր ներկայիս թիմակից Լիոնել Մեսսիի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։
Կոնֆլիկտը տեղի էր ունեցել ՊՍԺ – «Բարսելոնա» խաղի ժամանակ՝ 2020/21 մրցաշրջանում, երբ Մեսսին դեռ կատալոնական ակումբի ֆուտբոլիստ էր։
«Նա զայրացել էր, քանի որ ես թիմակիցներիս ինչ-որ բան էի ասել, իսկ նա լսել էր։ Նա պարզապես զայրացավ ու նետվեց իմ ուղղությամբ։ Բարդ իրավիճակ էր։
Նա ցանկանում էր ինձ սպանել, իսկ ես ցանկանում էի փախնել տուն։
Այնուամենայնիվ, միջադեպից հետո մենք հանդիպեցինք Արգենտինայի ընտրանու ճամբարում և Լեոն իրեն այնպես պահեց, ասես ոչինչ չէր եղել։
Նա ցույց տվեց իր բարձր մարդկային որակները։ Մեր հարաբերությունները ներկայումս լավ են։
Հիմա, երբ հիշում ենք այդ պահը՝ ծիծաղում ենք, բայց այդ ժամանակ նա չափից դուրս զայրացած էր ու ցանկանում էր սպանել ինձ»,- Պարեդեսի խոսքերն է մեջբերում Caja Negra-ն։