«Յուվենտուսի» պաշտոնական ակումբային խանութը վաճառքից հանել է հարձակվող Պաուլո Դիբալայի մարզաշապիկները

«Յուվենտուսի» պաշտոնական ակումբային խանութը վաճառքից հանել է հարձակվող Պաուլո Դիբալայի մարզաշապիկները։

28-ամյա հարձակվողին մեկ քայլ է բաժանում Միլանի «Ինտեր» տեղափոխվելուց, որը թուրինյան ակումբի սկզբունքային մրցակիցն է։

Դիբալան պաշտոնապես ազատ գործակալ կդառնա հունիսի 30-ին։

Միևնույն ժամանակ, Ֆեդերիկո Բեռնարդեսկիի, Ջորջիո Կյելինիի և Ալվարո Մորատայի մարզաշապիկները մնում են վաճառքում, չնայած այն հանգամանքին, որ եռյակը նույնպես պատրաստվում է հեռանալ թիմից հունիսի վերջին։