«Էվերթոնը» բանակցություններ կսկսի «Թոթենհեմի» ֆուտբոլիստի վերաբերյալ

«Էվերթոնը» կապ է հաստատել «Թոթենհեմի» կիսապաշտպան Հարի Ուինքսի հետ, հայտնում է The Sun-ը:

Վերջերս «խցանները» տեղեկացրել են 26-ամյա ֆուտբոլիստին, որ նա կարող է հեռանալ ակումբից, քանի որ չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ:

Սպասվում է, որ այս ամռանը կիսապաշտպանը կլքի լոնդոնյան ակումբը, չնայած գործող պայմանագրի ավարտին դեռ 2 տարի կա: