Անգլիական ակումբը թիրախավորել է Մարկո Ասենսիոյին

«Լիվերպուլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյով, հայտնում է Daily Mail-ը։

Ակումբի ղեկավարությունն արդեն շփվել է 26-ամյա իսպանացու գործակալի հետ։

Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական ակումբը» համաձայն է Ասենսիոյին բաց թողնել 40 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստին հավակնում են գնել նաև «Արսենալը» և «Միլանը»:

2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը «սերուցքայինների» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։