Դորտմունդի «Բորուսիայի» բելգիացի կիսապաշտպան Աքսել Վիտսելը կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»՝ հայտնում է RTBT-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստն իսպանական ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր է համաձայնեցրել։
Բելգիացին ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդ, քանի որ գերմանական ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը հունիսի 30-ին լրանում է։
2021/22 մրցաշրջանում 33-ամյա Վիտսելը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։