Ուսման Դեմբելեն պայմաններ է առաջադրել «Չելսիին»

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն համաձայնել է կարիերան շարունակել «Չելսիում», սակայն որոշակի պայմաններ է առաջադրել լոնդոնյան ակումբին։

Լրագրող Էնդի Դիլոնի խոսքով՝ ֆրանսիացին պատրաստ է տեղափոխվել լոնդոնյան ակումբ։ Սակայն ֆուտբոլիստը «կապույտների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելից պահանջել է իրեն երաշխավորել մեկնարկային կազմում հիմնական ֆուտբոլիստի կարգավիճակը։ Հարձակվողը ցանկանում է որքան հնարավոր է շատ խաղաժամանակ ստանալ «Չելսիում»:

2021/22 մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է այս ամառ։