«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտպանությունն ուժեղացնելու տարբերակ է գտել

«Հոֆենհայմի» պաշտպան Դավիդ Ռաումը «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում է՝ գրում է Bild-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 24-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են գնել՝ «Լիվերպուլն» ու «Վեսթ Հեմը»։

2021/22 մրցաշրջանում Ռաումը մասնակցել է 35 հանդիպման, որոնցում խփել է 3 գոլ, կատարել 13 արդյունավետ փոխանցում։