«Սասուոլոն» «Միլանին» առաջարկել է ձեռք բերել հարձակվող Ջակոմո Ռասպադորիին 30 միլիոն եվրոյի դիմաց: Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իտալիայի չեմպիոնները հետաքրքրված են թիմի հարձակման գծի ուժեղացմամբ, սակայն պատրաստ չեն այդչափ գումար վճարել։ Ուստի «ռոսոներիները» կարող են «Սասուոլոյին» առաջարկել Ռասպադորիի գործարքում ներառել պաշտպան Մատեո Գաբիային՝ տրանսֆերի գինը նվազեցնելու համար։
Միևնույն ժամանակ, «Միլանի» համար առաջնահերթություն են մնում «Լիլի» ֆուտբոլիստներ Ռենատու Սանշեշի և Սվեն Բոտմանի տրանսֆերները: