Ռոնալդինյոն, Ռոբերտո Կառլոսը, Պոգբան և այլ աստղեր Մայամիում կմասնակցեն լեգենդների խաղին

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոբերտո Կառլոսն ու Ռոնալդինյոն հունիսի 18-ին ցուցադրական հանդիպում կանցկացնեն «Ինտեր Մայամիի» մարզադաշտում, որի համասեփականատերը Դևիդ Բեքհեմն է։

Խաղին կմասնակցեն լեգենդար ֆուտբոլիստներ, ովքեր արդեն ավարտել են իրենց կարիերան, և մի քանի ներկայիս աստղեր։

Ռոբերտո Կառլոսի թիմ՝ Սեբաստիան Ֆրեյ, Ռոբերտո Կառլոս, Կաֆու, Էդեր Միլիտաո, Արտուրո Վիդալ, Կառլոս Վալդերամա, Խրիստո Ստոիչկով, Ռիվալդո, Դենիս Զաքարիա, Ռադամել Ֆալկաո, Նանի, Դավիդ Տրեզեգե, Իվան Սամորանո։

Ռոնալդինյոյի թիմ՝ Ռենե Իգիտա, Ալդաիր, Ռաֆայել Մարկես, Դիեգո Լուգանո, Ռոնալդինյո, Դեկու, Պաուլո Դիբալա, Պոլ Պոգբա, Բլեզ Մատյուիդի, Ռայան Բաբել, Կևին Կուրանյի, Վինիսիուս Ժունիոր, Պատրիկ Կլյուվերտ։