«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր ապագայի մասին: 33-ամյա հարձակվողը մինչ այս բազմիցս հայտարարել էր, որ մտադիր է այս ամռանը լքել մյունխենյան ակումբը:
«Ես դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ, ուստի խնդրեցի ակումբին հավանություն տալ տրանսֆերին: Ես հասկանում եմ, որ ներկա իրավիճակում դա լավագույն լուծումն է, հատկապես, որ ակումբը դեռ կարող է գումար ստանալ վաճառքից։
Հուսով եմ, որ «Բավարիայի» երկրպագուները մի օր ինձ կհասկանան»,- ասել է Լևանդովսկին Bild-ին տված հարցազրույցում:
Լեհ ռմբարկուի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը «Բարսելոնան» է։