Ռաֆայել Վարանը նոր մրցաշրջանի մասին. «Իհարկե, մենք ցանկանում ենք հաջողության հասնել, հաղթել յուրաքանչյուր խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը կիսվել է նոր մրցաշրջանի մեկնարկից ունեցած սպասելիքներով.

«Սա նոր մրցաշրջան է, նոր սկիզբ: Մենք բոլորս անհամբեր սպասում ենք նոր մարզչի հետ ծանոթանալուն:

Իհարկե, մենք ցանկանում ենք հաջողության հասնել, հաղթել յուրաքանչյուր խաղում, ուստի պետք է շատ լավ մարզվենք նոր մրցաշրջանին լավ պատրաստվելու համար»,- ասել է ֆրանսիացին:

Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է 6-րդ տեղը Պրեմիեր Լիգայում։