Գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի շահերը ներկայացնող ֆուտբոլային գործակալ Էրկուտ Սոգութը խոսել է 33-ամյա ֆուտբոլիստի՝ կիբերսպորտից կախվածության մասին։
«Նա ավելի շատ ժամանակ կծախսի վիդեոխաղերի վրա, կսկսի ավելի շատ խաղալ և միգուցե դառնա կիբերմարզիկ: Նա իսկապես լավ է խաղում Fortnite-ում:
Չեմ զարմանա, եթե մի օր նա սկսի մասնակցել մրցաշարերի»,- գործակալի խոսքերն է մեջբերում Telegraph-ը։