Պաշտոնական. Մերիհ Դեմիրալը՝ «Ատալանտայի» ֆուտբոլիստ

«Ատլանտան» հայտարարել է, որ ակտիվացրել է «Յուվենտուսի» պաշտպան Մերիհ Դեմիրալի տրանսֆերի գնման օպցիան:

Ինչպես թվիթերում գրել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Ատալանտան» 24-ամյա ֆուտբոլիստին գնել է 20 միլիոն եվրոյով՝ մեկ տարի վարձակալությունից հետո։

Դեմիրալն «Ատալանտայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։