Պաշտոնական. Էդի Նկետիան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ

«Արսենալի» հարձակվող Էդի Նկետիան նոր պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ, հայտնում է թիմի կայքը։

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2027 թվականը։

Նաև հարձակվողը վերցրեց է 14 խաղային համարով մարզաշապիկը, որով նախկինում հանդես էր գալիս ակումբի պատմության լավագույն ռմբարկու Թիերի Անրին։

Նախկինում Նկետիան հանդես էր գալիս 30-րդ համարով։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 28 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ։