Լրագրող Ջոնաթան Շրագերը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին իր տեղեկություններով։
«Իրականում Ռոնալդուն երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա ցանկանում է թիմում մնալ հաջորդ մրցաշրջանում։ Այս պահին Կրիշտիանուն նոր թիմ չի փնտրում»,- գրել է Շրեյգերը իր սոցիալական ցանցերում։
Նախորդ մրցաշրջանում 37-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 39 հանդիպում և դարձել 24 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։