Գարեթ Բեյլը կարող է վերադառնալ ԱՊԼ

Կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ում պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է հունիսի 30-ին, կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։

Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հավակնորդների ցանկը համալրել է «Ասթոն Վիլան»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուելսցու ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլը» և «Նոթինգհեմ Ֆորեսթը»։

Նախորդ շաբաթ հաղորդվում էր, որ Բեյլը կարող է տեղափոխվել «Ռոմա»՝ իր նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մոտ: