Ֆլորենտինո Պերեսը կրկին հեգնել է Կիլիան Մբապպեին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ Կիլիան Մբապպեն արդեն զղջում է ՊՍԺ-ում մնալու համար՝ տեղեկացնում է Marca-ն։

«Այլևս Մբապպեին չհրավիրեք»,- Պերեսին ասել է երկրպագուներից մեկը։ «Խեղճ տղա, անշուշտ նա արդեն զղջում է»,- պատասխանել է Պերեսը։

23-ամյա Մբապպեն ավելի վաղ Պերեսին խոստացել էր ազատ գործակալի կարգավիճակով «Արքայական ակումբ» տեղափոխվել, սակայն դրժել է խոստումը։