«Բարսելոնան» որոշում է կայացրել Սամուել Ումտիտիի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին մոտ է թիմից հեռանալուն:

Կատալոնական ակումբը նախատեսում է խզել նրա պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2026 թվականը, հայտնում է Sport.es-ը։

28-ամյա ֆրանսիացին «Լիոնի» սան է։ Նա «Բարսելոնային» է միացել 2016 թվականի ամռանը։

Անցած մրցաշրջանում Ումտիտին առողջական խնդիրների պատճառով ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում։