«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն այս ամառ կարող է հեռանալ անգլիական թիմից։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել ուկրաինացուն, որպեսզի նրա փոխարեն այլ ֆուտբոլիստ գնի։
Նշվում է, որ ներկայումս Զինչենկոն հետաքրքրված է «Էվերթոն» տեղափոխությամբ:
Ալեքսանդր Զինչենկոյի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
Portal Transfermarkt-ը Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։