«Այաքսը» մերժել է «Արսենալի» առաջարկը պաշտպան Լիսանդրո Մարտինեսի վերաբերյալ: Այս մասին հայտնում է TYC Sports-ը։
Լոնդոնյան ակումբն պաշտպանի համար առաջարկել է 30 մլն եվրո։ Սակայն, ամստերդամյան թիմը ցանկանում է թիմում պահել արգենտինացուն: «Զինագործները» պատրաստ են շարունակել բանակցությունները:
Մարտինեսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Նախորդ մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։