Կրիշտիանու Ռոնալդուն կողմնորոշվել է իր ապագայի հարցում

Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում լքել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ տեղեկացնում է Sport Witness-ը։

Այսօր տեղեկություն էր ստացվել, որ պորտուգալացին կարող է լքել թիմը, քանի որ չի մտնում նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ծրագրերի մեջ։

Տեղեկություն կար, որ 37-ամյա հարձակվողի ծառայություններով «Ռոման» է հետաքրքրված, սակայն, Sport Witness-ի տեղեկություններով, Ռոնալդուն մտադիր չէ լքել ՄՅՈՒ-ն։