Կելվին Ֆիլիպսը՝ կարող է տեղափոխվել Լիգա 1

«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է «Լիդսի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսի ծառայություններով, հայտնում է Daily Mirror-ը:

Ֆրանսիայի չեմպիոններն արդեն դիմել են «Լիդսին» կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն իմանալու խնդրանքով։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ 26-ամյա անգլիացին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակն է։

Միաժամանակ, «քաղաքայինները» կարծում են, որ «Լիդսը » կհամաձայնի կիսապաշտպանին վաճառել 45-50 մլն ֆունտով։

Անցած մրցաշրջանում Ֆիլիպսը «Լիդսի» կազմում բոլոր մրցաշարերում 23 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։