Տակումի Մինամինոն, գուցե տեղափոխվի Լիգա 1

«Լիոնը» հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Տակումի Մինամինոյի ծառայություններով։

Անգլիական ակումբը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 20 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է L’Equipe-ը:

27-ամյա ճապոնացին արդեն որոշել է այս ամառ հեռանալ թիմից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինամինոյի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդը «Մոնակոն» է:

Նախորդ մրցաշրջանում Մինամինոն «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։