Հասան Սալիհամիջիչը հայտարարություն է արել Սադիո Մանեի ապագայի վերաբերյալ

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հաստատել է, որ ակումբը պայմանագիր կկնքի «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի հետ։

«Այո, Սադիոն տեղափոխվում է «Բավարիա», – ասել է Սալիհամիջիչը Sky Sports-ի հետ զրույցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա սենեգալցու տրանսֆերի գումարը՝ ներառյալ բոնուսները, չի գերազանցի 40 միլիոն եվրոն։