ՊՍԺ-ն պատրաստ է նոր առաջարկ կատարել «Ինտերին» պաշտպան Միլան Շկրինյարի տեղափոխության համար։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի նախնական առաջարկը, որը կազմում էր 50 միլիոն եվրո, մերժվել էր միլանյան ակումբի կողմից։ Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքը՝ փարիզցիները չեն պատրաստվում ավելի մեծ գումար առաջարկել, բայց պատրաստ են գործարքի մեջ ընդգրկել իրենց ֆուտբոլիստներին՝ պաշտպան Տիլո Կեհերին կամ կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերին։
«Ինտերն» ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ կլինի բաց թողնել Շկրինյարին առնվազն 80 միլիոն եվրոյի դիմաց։